Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գազի գնի պատճառով Հայաստանում ջերմատներ են փակվում

Գազի գնի պատճառով Հայաստանում ջերմատներ են փակվում
21.01.2014 | 12:57

«Գազի սակագնի թանկացման հետևանքները մանր և միջին բիզնեսի վրա» թեմայով քննարկում էր հրավիրվել «Մեդիա» կենտրոնում: Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանն իր մտահոգությունը հայտնեց գազի սակագնի թանկացման հետ կապված՝ նշելով, որ ջերմոցներում արդեն 12 հա ցանք չի կատարվել, և այդքանով կրճատվել է ջերմոցային տնտեսությունը Հայաստանում։ Փակվել են ջերմատներ, մասնավորապես՝ Սևանի ջերմատնային տնտեսությունը, Էջմիածնում Աղավնատան ջերմատունը, որն աճեցնում էր բանջարեղեն։ Մասիսի շրջանում սեփականատերը քանդել-վաճառել է ծաղկի ջերմատան մի մասը։

Նշենք, որ Հայաստանում այժմ Գոյություն ունի 950-1000 ջերմոցային տնտեսություն, յուրաքանչյուրում աշխատում է 3-4 մարդ։ Մինչև 2003 թվականը ջերմատների արտադրանքի 60 տոկոսը ծաղիկ էր, 40 տոկոսը՝ բանջարեղեն։ Հիմա արդեն հարաբերակցությունը փոխվել է՝ 60 տոկոս բանջարեղեն և 40 տոկոս ծաղիկ։ Ըստ Գևորգ Պողոսյանի՝ Հայաստանում աճեցված ծաղիկը գրեթե ամբողջությամբ ապահովում է ներքին շուկայի պահանջարկը։

Գևորգ Պողոսյանը նշեց, որ այժմ իրենք աշխատանքներ են տանում ալտերնատիվ ջեռուցման համակարգեր կառուցելու ուղղությամբ, որոնք կնվազեցնեն ծախսը։ Թե խոսքն ինչ կաթսաների, ինչ վառելիքի մասին է, պարոն Պողոսյանը չմանրամասնեց՝ նշելով, որ մտավախություն ունեն՝ «Հայռուսգազարդը» խափանի բոլոր ծրագրերը։

Դիտվել է՝ 5267

Մեկնաբանություններ